Հնդկաստանի զինվորականները ձնեմարդու ոտնահետք են գտել (տեսանյութ)
Հնդկաստանի զինվորականները Հիմալայներում գտնվող Մակալու բազային ճամբարի մոտակայքում ձնեմարդու ոտնահետքեր են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Times of India-ն` հղում անելով երկրի ՊՆ-ին:
Լեռնագնացների ռազմական ջոկատը գտել է 81x38 սանտիմետր չափսով ոտնահետքեր, որոնք, նախնական վարկածով, պատկանում են ձնեմարդու: Այս վարկածը, սակայն, դեռ պետք է ուսումնասիրվի փորձագետների կողմից, որից հետո կարվի համապատասխան եզրակացություն:
Նշվում է, որ ավելի վաղ խորհրդավոր արարածը նկատվել է նաև «Մակալու-Բարուն» ազգային պարկում: ՊՆ-ն հույս է հայտնել, որ հայտնագործությունը «կբարձրացնի գիտական հետաքրքրությունն» այս թեմայի շուրջ:
Ձնեմարդը մարդանման լեգենդար արարած է, որը, իբրև, ապրում է բարձրադիր կամ անտառային տարածքներում: Ժամանակակից գիտնականների մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում ձնեմարդու գոյությանը: Նրանք բազմաթիվ անգամներ ապացուցել են, որ արջերի տարբեր տեսակների ոտնահետքերը հաճախ վերագրել են ձնեմարդուն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










