ԱՄՆ-ում անօդաչու սարքն առաջին անգամ փոխպատվաստման համար օրգան է առաքել (տեսանյութ)
Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքն առաջին անգամ փոխպատվաստման համար օրգան է առաքել, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ սարքը վիրահատվող հիվանդի համար երիկամ է առաքել:
Նշվում է, որ հիվանդն ութ տարի սպասում էր օրգանի փոխպատվաստմանը:
Հայտնի է, որ կարևոր առաքելության իրագործման համար անօդաչուն վերասարքավորվել է, ավելի կատարելագործվել: Այն համալրվել է երիկամի վիճակին հետևող, ինչպես նաև նավիգացիոն համակարգերով:
Բացի այդ, ապահովության համար այն «զինել» են պարաշյուտով, որպեսզի դոնորի օրգանով կոնտեյներն ընկնելու դեպքում առանց միջադեպերի վայրէջք կատարի:










