Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում

01:09 • 03.05.19

Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադան, որին մասնակցել են 33 երկրների դպրոցականների թիմեր:

Ինչպես հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը, Հայաստանի օլիմպիական թիմը երկու մեդալ է նվաճել: Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը նվաճել է արծաթե, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը ՝ բրոնզե մեդալ:

 

Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում