Ճապոնիան գործարկել է առաջին մասնավոր հրթիռը (տեսանյութ)

23:17 • 04.05.19

Ճապոնական Հոկայդո կղզու Տայկա քաղաքի մոտակա կայանից մայիսի 4-ին արձակվել է առաջին մասնավոր հրթիռը, որը ստեղծել են Interstellar Technologies ընկերության մասնագետները:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հրթիռն արձակվել է երրորդ անգամից: Նախորդ երկու փորձերը, որոնք իրականացվել են անցյալ տարի, անհաջող են ավարտվել:

Այսօրվա արձակման ընթացքում հրթիռը, ինչպես և նախատեսվում էր, բաց տիեզերք է բարձրացել 100 կմ բարձրությամբ, բոլոր համակարգերը միևնույն ժամանակ նորմալ են գործել: Այնուհետև հրթիռն ընկել է օվկիանոս՝ Հոկայդոյի մոտակաքում:

Հրթիռի երկարությունը կազմում է 10 մետր, տրամագիծը՝ 50 սմ, իսկ քաշը՝ մոտ մեկ տոննա: Նախագծի արժեքը, որոշ գնահատումներով, կազմում է շուրջ 50 մլն իեն (445 000 դոլար):

Interstellar Technologies ընկերությունը հույս ունի 2020-ին սկսել կոմպակտ հրթիռների կոմերցիոն արտադրություն, որոնք նախատեսված կլինեն գերփոքր արբանյակներն ուղեծիր ուղարկելու համար:

 

 

Ճապոնիան գործարկել է առաջին մասնավոր հրթիռը (տեսանյութ)