Կանադայում «կամիկաձե» անօդաչու սարք են ստեղծել, որն ունակ է շարքից հանելու այլ անօդաչու սարքերը՝ բախվելով դրանց (լուսանկարներ)

15:31 • 06.05.19

Կանադական AerialX ընկերությունը «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է ստեղծել, որն ունակ է շարքից հանելու այլ անօդաչու սարքերը՝ բախվելով դրանց, այս մասին գրում է Digital Trends-ը: 

Անօդաչուների ոչնչացման համար նախատեսված սարքը հրթիռի և կվադրոկոպտերի հիբրիդ է հիշեցնում: Այն ունակ է ինքնուրույն որոշելու օդում թիրախները և հետևելու դրանց: 

Սարքը կշռում է 1 կգ-ից պակաս, միևնույն ժամանակ արագությունը, որն այն կարող է զարգացնել, հասնում է ժամում 350 կմ-ի: Առավելագույն արագության վրա այլ օբյեկտների հետ բախումն էլ օգնում է շարքից հանել սարքերը:

Անօդաչուի կորպուսի վրա տեղակայված է մի քանի տեսախցիկ, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի վերլուծությամբ: Տարբեր անօդաչուների համար այն ունի ոչնչացման տարբեր հնարքներ: Օրինակ՝ փոքր անօդաչուներին այն բախվում է ներքևից, իսկ մեծերին մոտենում է վերևից:

 

DroneBullet and controls

DroneBullet on the ground

Կանադայում «կամիկաձե» անօդաչու սարք են ստեղծել, որն ունակ է շարքից հանելու այլ անօդաչու սարքերը՝ բախվելով դրանց (լուսանկարներ)