Հայաստանը խիստ բացասական և ոչ բարեկամական կգնահատի «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին․ փոխարտգործնախարար
Եթե հաստատվի տեղեկատվությունը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բելառուսում է գտնվում «Պոլոնեզ» համակարգեր ձեռք բերելու համար, ապա Հայաստանը այն խիստ բացասական և ոչ բարեկամական կգնահատի:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
«Խոսքը գնում է ոչ միայն Բելառուսի մասին, այլ նաև այն երկրների, որոնց արտադրանքի հիման վրա կառուցվում է «Պոլոնեզ» համակարգը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Բելառուսն ու Ադրբեջանը մի շարք հանդիպումներից հետո այսօր դրական են գնահատել Բելառուսում արտադրվող տարբեր նշանակության ռազմական արտադրության կիրառումն ադրբեջանական բանակում: Պաշտպանության նախարարությունը չի նշել, թե հատկապես ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի և Բելառուսի միջև: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը:










