Ռուսաստանում 2023թ.-ին կսկսվեն առաջին ատոմային ավիակրի ստեղծման աշխատանքները. աղբյուր
Ռուսաստանում 2023թ.-ին կսկսվեն ռուսական առաջին ատոմային ավիակրի գիտահետազոտական և փորձարարանախագծային աշխատանքները, որոնք ներառված են սպառազինության պետական ծրագրում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նավաշինության ոլորտում աղբյուրին հղումով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ավիակիրը ատոմային էներգակայանք կունենա, իսկ ջրատարողությունը մոտ 70 հազար տոննա կլինի:
Ռուսաստանի Միացյալ նավաշինական կորպորացիայից հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունից տվյալ ավիակրի նախագծման մասին հստակ մարտավարատեխնիկական առաջադրանք դեռևս չի ստացվել՝ ընդգծելով, որ նման պատվերի դեպքում կորպորացիան պատրաստ կլինի այն իրականացնել:
Ավելի վաղ ՌԴ ռազմածովային նավատորմից հայտնել էին, որ հույս ունեն մինչև 2030թ.-ի ավարտը ատոմային էներգակայանքով հեռանկարային ավիակիր ստանալ:










