Պամելա Անդերսոնն այցելել է բանտում գտնվող Ջուլիան Ասանժին
Հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնն այցելել է WikiLeaks-ի ազատազրկված հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը բանտում է գտնվում:
Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, այցելությունից հետո դերասանուհին հայտարարել է, որ լրագրողը գրեթե ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից և նույնիսկ չի կարող շփվել իր երեխաների հետ:
Անդերսոնի խոսքով՝ Ասանժը բռնություն չի իրագործել և արժանի չէ նման խիստ պատժի: Ասանժը գտնվում է Լոնդոնի հարավարևելյան Բալմարշ շրջանի խստացված ռեժիմի բանտում:
Դերասանուհին հավելել է, որ Ասանժը լավ մարդ է և անհավանական անհատականություն, և որ անհրաժեշտ է փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան դատարանը Ասանժին կալանավորել է մոտ մեկ տարով, սակայն ՄԱԿ-ից կարծիք են հայտնել, որ նրա պատժաչափը հավասարազոր չէ մեղադրանքին:










