Մարզպետարանները պետք է չչարաշահեն իրենց լիազորությունները, չկիրառեն նախկին իշխանության մեթոդները. Արմեն Եղիազարյան
Հեղափոխությունից հետո Լոռու մարզում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս մամուլում հրապարակվեց Վանաձորի տնօրենների նամակը, որում վերջիններս պատմել էին, որ Վանաձորում քաղաքացու օրվան նվիրված զանգվածային միջոցառումներին տնօրենների մի մասը չր մասնակցել՝ կարծելով, որ դա իրենց օրն է և այն տնօրինել են այնպես, ինչպես հարմար են գտել:
Մինչդեռ, ըստ նամակի, մարզպետարանի աշխատակիցները զանգել են ու ճշտումներ են կատարել, թե ինչու այդ տնօրենները ներկա չեն եղել միջոցառումներին:
«Մեր մարզում ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել: Նախկինում էլ նման միջոցառումներին իշխանությունները պարտադրանքով են մասսայականություն ապահովել, հիմա էլ բացատրություններ են պահանջում, ճնշում գործադիրում: Միայն թե այս անգամ միջոցառումներից հետո են եղել ճնշումներն, ընդորում՝ զանգերով։ Հետագայում դրանք կլինեն միջոցառումներից առա՞ջ, դրանցից խուսափելու հնարավորություն չկա՞»,– նամակն ընթերցեց Արմեն Եղիազարյանը՝ ավելացնելով. «Նման աշխատելաոճը ոտնահարում է քաղաքացու իրավունքները»,- ասաց
Պատգամավորը նաև նշեց, որ հզորացնելով մարզպետարանների դերը դպրոցների գլխին ստեղծում են մահակ, որի առաջին պտուղների մասին բարձրաձայնել են տնօրենները: Նա կոչ արեց մարզպետարաններին չչարաշահել իրենց լիազորությունները, չկիրառել նախկին իշխանության մեթոդները:










