Շինարարը վերամբարձ կռունկի օգնությամբ փրկել է այրվող բարձրահարկ շենքի բնակիչներին (տեսանյութ)

19:51 • 07.05.19

Չինաստանի Լյաոնին նահանգի Ֆուշուն քաղաքում կռունկավարը 14 մարդու է փրկել, որոնք չէին կարողանում դուրս գալ այրվող տնից:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, հրդեհը բռնկվել է շինարարության վայրի մոտ, որտեղ աշխատելիս է եղել 19-ամյա Լան Ցզյունզղեն: Կրակը պատել է առաջին հարկում գտնվող խանութը և արագորեն տարածվել շենքի հարկերով: Երիտասարդը վերամբարձ կռունկը մոտեցրել է այրվող շենքին և կես ժամվա ընթացքում դուրս բերել մարդկանց պատուհաններից վերամբարձ կռունկի ճոպանին ամրացված զամբյուղի օգնությամբ:

Չինացու խոսքով՝ ինքը շարունակել է աշխատել՝ ուշադրություն չդարձնելով հնչող պայթյունների ձայներին: «Ես կենտրոնացել էի մարդկանց փրկության վրա և շատ չէի մտածում այլ խնդիրների մասին»,- նշել է կռունկավարը:

Տեսանյութն՝ այստեղ: