Անհայտ անձը պատանդներ է վերցրել Ֆրանսիայում
Անհայտ անձը վեց մարդու պատանդ է վերցրել ֆրանսիական Թուլուզ քաղաքից ոչ հեռու գտնվող Բլանյակ բնակավայրում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել տեղի ծխախոտի խանութներից մեկում տեղի ժամանակով մոտ 16:00-ին (երևանյան՝ 18:00):
Ականատեսի խոսքով՝ պատանդ են վերցվել խանութի 5 այցելուն և տնօրենը: Զինված տղամարդը սպառնում է սպանել պատանդներից մեկին և բանակցություններ է պահանջում: Տվյալներ կան, որ պատանդներ նա վերցրել է խանութը կողոպտելու անհաջող փորձի արդյունքում: Ներկա պահին դեպքի վայրը շրջապատված է ոստիկաններով:










