Apple-ը 10 տարվա մեջ առաջին անգամ iPhone-ի համար խաղ է թողարկել (տեսանյութ)
Apple ընկերությունը ներկայացրել է 10 տարվա մեջ առաջին խաղը՝ նախատեսված iPhone սմարթֆոնների համար, գրում է Mac Rumors հարթակը:
Ավելի վաղ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը կատակել էր տեսանյութի վերաբերյալ, որում գործարար Ուորեն Բաֆեթը լրագրեր է նետում տների ուղղությամբ, սակայն հետո պարզվել է, որ դա բոլորովին էլ կատակ չէ:
Warren Buffett's Paper Wizard խաղի հերոսը հենց Ուորեն Բաֆեթն է: Խաղի կանոնների համաձայն՝ խաղացողները պետք է նրա անունից լրագրեր նետեն տների և այլ թիրախների ուղղությամբ:
Խաղացողի հիմնական խնդիրն է ճիշտ թիրախավորելը: Թիրախին հարվածելու դեպքում խաղացողը միավորներ է ստանում, որոնց քանակի հիման վրա ավելի ուշ խաղացողները կարող են մրցել:











