Երևանում փրկարարները քաղաքացու դին գտել են կախված վիճակում

09:20 • 08.05.19

Մայիսի 7-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբում հայտնաբերել Ն.Ա.-ի (ծնված 1972 թ.) կախված դին: