Գվատեմալայի բանտում սկսված անկարգությունների հետևանքով 7 բանտարկյալ է մահացել, կան նաև վիրավորներ
Գվատեմալայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Pavon բանտում սկսված անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի և 19 վիրավորի մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանտում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կրակոցներ են հնչել: Մինչև այս պահը պարզվել է միայն մեկ մահացածի ինքնությունը: Նա 25-ամյա բանտարկյալ է, որը դատապարտվել է խուլիգանության և ապօրինի զենք պահելու համար: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Տեղեկությունը, որ իշխանությունները կարողացել են հսկողության տակ վերցնել իրավիճակը քրեակատարողական հիմնարկի ներսում, դեռևս չի հաստատվել:










