Ճապոնիայում մեքենան մխրճվել է 2-3 տարեկան երեխաների խմբի մեջ, 2 երեխա մահացել է (տեսանյութ)
Այսօր առավոտյան Ճապոնիայի Օցու քաղաքում մեքենան մխրճվել է 2-3 տարեկան երեխաների խմբի մեջ, ինչի հետևանքով 2 երեխա մահացել է, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մանկապարտեզի սաներից 4-ը գտնվում են անգիտակից և ծանր վիճակում: Ինչպես հայտնում է գործակալությունը՝ նրանցից երկուսը՝ 2 տարեկան տղա ու աղջիկ մահացել են:
Չորեքշաբթի առավոտյան մեքենան բախվել է նախադպրոցական տարիքի երեխաների խմբին, նրանք զբոսանքի էին դուրս եկել: Միջադեպի հետևանքով 13 երեխա ու երկու դաստիարակները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում ձերբակալվել է երկու կին՝ վարորդն ու մեքենայում գտնվող ուղևորուհին:
Միջադեպի հանգամանքները պարզվում են:
Breaking: 2 dead and up to a dozen injured after a car rams into pedestrians outside a daycare in Otsu, Japan. pic.twitter.com/zEjWfwd77k
— PM Breaking News (@PMBreakingNews) May 8, 2019










