Սիցիլիայի հարավում վաճառքի են հանվել 1 եվրո արժողությամբ տներ

04:47 • 08.05.19

Սիցիլիայի հարավում գտնվող Մուսոմելի քաղաքի իշխանություններն առաջարկում են տուն գնել ընդամենը մեկ եվրոյով, պայմանով, որ սեփականատերը 1 տարվա ընթացքում պետք է վերանորոգի այն, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մուսոմելիում վաճառքի է հանվել 100 լքված տուն: Սպասվում է, որ մոտ ապագայում կներկայացվի տան վաճառքի ևս 400 առաջարկ:

Եթե գնորդը նշված ժամկետում չվերանորոգի տունը, ապա կկորցնի իր՝ մոտ 7000 եվրո արժողությամբ երաշխիքային կանխավճարը:

Մուսոմելի քաղաքը 11 հազար բնակիչ ունի: Քաղաքը հայտնի է իր խոհարարական ավանդույթներով և միջնադարյան ճարտարապետությամբ: Նրա պատմական կենտրոնն իր հարմարավետ փողոցներով ամենահինն է Իտալիայում: