Ալթայում 9 հոգանոց զբոսաշրջիկների խումբը մնացել է ձնահյուսքի տակ, 7-ը մահացել են
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ալթայի Հանրապետությունում ձնահյուսքի տակ է մնացել 9 հոգանոց զբոսաշրջիկների խումբ, 7-ը մահացել են, հայտնում է tvrain.ru-ն՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությանը հղումով:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 6-ի ցերեկը՝ Հարավ-Չույսկի լեռնաշղթայում: Ձնահյուսքի ժամանակ զբոսաշրջիկների խումբը գտնվել է լեռան վրա: Յոթը չեն կարողացել դրա տակից դուրս գալ:
Խմբի անդամներից երկուսին հաջողվել է փրկվել և հասնել մոտակա գյուղ:
Նրանք կատարվածի մասին ավելի վաղ չեն կարողացել հայտնել լեռներում վատ կապի պատճառով:










