ԱՄՆ-ի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 աշակերտ մահացել է, առնվազն 7-ը վիրավորվել է (թարմացված)

03:25 • 08.05.19

04.35

ԱՄՆ Կոլորադո նահանգի STEM դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 աշակերտ է մահացել, հայտնել է Denver7 News հեռուստաալիքը:

Աղբյուրը նշել է, որ ձերբակալված երկու կասկածյալը, ենթադրաբար այդ դպրոցի աշակերտներ են: Դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է: 

03.25

ԱՄՆ Կոլորադո նահանգի STEM դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 7 աշակերտ է վիրավորվել, RT-ի փոխանցմամբ՝ Twitter-ի էջում հայտնել է տեղի ոստիկանությունը:

«Դպրոցում հնչած կրակոցներից յոթ, միգուցե ութ աշակերտ տուժել է, երկու կասկածյալ ձերբակալված է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր երկու տուժածի մասին:

Նշվում է, որ աշակերտները շտապ տարհանվել են, դեպքի վայրում շարունակում է աշխատել իրավապահների խումը: