Վենեսուելայի Գերագույն դատարանն ընդդիմադիր 7 պատգամավորի մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ

01:24 • 08.05.19

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ` խորհրդարանի 7 ընդդիմադիր պատգամավորի դեմ հարուցվել է քրեական գործ՝ հայրենիքի դավաճանության համար, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ, Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն կասկածյալների թվում չէ:

«Խոսքն ակնհայտ հանցագործության՝ հայրենիքի դավաճանության մասին է՝ դավադրություն կազմակերպելու, ապստամբություն, քաղաքացիական ընդվզում հրահրելու, իշխանությունը յուրացնելու փորձի, օրենքներին չենթարկվելու և ատելության տարածման»,- ասված է երկրի Գերագույն դատարանի տարածած հաղորդագրության մեջ: