Անկախության 28-ամյակի համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը կլինի Գյումրին. Էդուարդ Աղաջանյան

16:01 • 09.05.19

2019-ի Սեպտեմբերի 2110-ի տոնակատարությունները կնշվեն Գյումրիում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-ի Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների Էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մանավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք՝ Գյումրիում: 

Այսուհետ ամեն տարի այդ օրվա միջոցառումների զգալի մասը կենտրոնանալու է ՀՀ տաս մարզերից որևէ մեկում:

Խթանենք համաչափ զարգացումն ու ներքին զբոսաշրջությունը»: