Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ները, կա տուժած. Shamshyan.com

23:33 • 09.05.19

Մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Սևան քաղաքի Սայաթ-Նովայի և Սարգիս Սևանեցու փողոցների խաչմերուկում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Իսկանդարյանի վարած Mercedes մակնիշի 99 GG 606 համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Ադումյանի վարած Mercedes մակնիշի 35 TF 626 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Ադումյանի ուղևոր, 12-ամյա Ջ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: