Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն

22:08 • 09.05.19

Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բուժհաստատության աղբյուրին, մահը վրա է հասել բնական պատճառներով:

«Պատճառը ՃՏՊ-ն չէ, թեև նա երթևեկել է մոտոցիկլետով», - ասել է գործակալության աղբյուրը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաստատել է այդ տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել մոտոցիկլետով և կլինիկական մահ է տարել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը լրագրողի վատ ինքնազգացողությունն է եղել:

Սերգեյ Դորենկոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր: Որպես հաղորդավար և թղթակից աշխատել է ВГТРК, РТР և НТВ հեռուստաալիքներում: