Գերմանիայում առաջին անգամ «բեռնատար-տրոլեյբուսներ» են գործարկվել

23:13 • 09.05.19

Ֆրանկֆուրտի մոտակայքում գործարկվել է Գերմանիայում առաջին «էլեկտրական» ավտոմայրուղին, որը նախատեսված է հոսանքի ընդունիչներով համալրված բեռնատարների երթևեկության համար:

Ինչպես գրում է Motor.ru-ն, Elisa անվանումն ստացած նախագծի մշակմամբ զբաղվել է Siemens ընկերությունը: Ավտոմայրուղու 10 կմ երկարությամբ փորձնական հատվածը բացվել է Ֆրանկֆուրտի օդանավակայանի և Դարմշտադտ արդյունաբերական շրջանի միջև ընկած մայրուղու վրա:

Փորձարկումն իրականացնում է 5 տրանսպորտային ընկերություն, որոնց տիրապետության տակ են գտնվում դիզելային-էլեկտրական հիբրիդային ուժային համակարգով զինված փորձարարական բեռնատարները, որոնք մինչև 90 կմ/ժամ արագություն են զարգացնում միայն էլեկտրականության օգտագործման պարագայում:

Siemens-ի փոխանցմամբ՝ էլեկտրական բեռնատարները թույլ կտան ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել տարեկան 6 մլն տոննայով: Նախագծի իրականացման համար Գերմանիայի իշխանությունները 14.6 մլն եվրո են հատկացրել: Փորձարկումները կավարտվեն 2022-ին:

 

 

 

Գերմանիայում առաջին անգամ «բեռնատար-տրոլեյբուսներ» են գործարկվել