Պուտինը Կարմիր հրապարակում մասնակցել է «Անմահ գունդ» տոնական երթին (տեսանյութ)

17:57 • 09.05.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019-ին հինգերորդ անգամ դարձել է «Անմահ գունդ» երթի մասնակիցներից մեկը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկրի ղեկավարը մյուս մասնակիցների հետ միասին անցել է Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ձեռքում պահելով զինվորական հոր լուսանկարը:

ՌԴ նախագահը ողջունել է երթի մյուս մասնակիցներին՝ ձեռքով անելով նրանց: Նրա կողքից քայլել են միջազգային ակցիայի գաղափարի հեղինակ Գենադի Իվանովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյը, գեներալ գնդապետ Սերգեյ Մակարովը:

«Այս շքերթները նրա համար չեն, որ թափահարենք զենքով և վախեցնենք ինչ-որ մեկին: Սա հաղթողների պատվին է: Եվ այս ուշադրության նշանները նրանց հանդեպ ցույց են տալիս հենց նրա համար, որ այլևս երբեք նման բան չկրկնվի ո՛չ մեր պատմության մեջ, ո՛չ մարդկության»,- ասել է Պուտինը երթից հետո: