Ջեֆ Բեզոսը ներկայացրել է Լուսնի վրա բեռներ տեղափոխելու համար նախատեսված սարքը (լուսանկարներ)
Ամերիկացի միլիարդատեր, Amazon ընկերության հիմնադիր և Blue Origin ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը ներկայացրել է Blue Moon սարքը, որը ստեղծվել է Լուսնի հետ կապված ապագա առաքելությունների ժամանակ դեպի Երկրի բնական արբանյակ բեռ տեղափոխելու համար, հաղորդում է CNBC-ն:
«Մենք 3 տարի աշխատել ենք Blue Moon սարքի ստեղծման վրա, որը պետք է վայրէջք կատարի Լուսնի մակերևույթին և կարող է դրա վրա 6,5 մետրիկական տոննա բեռ իջեցնել»,- ասել է ձեռնարկատերը՝ ներկայացնելով սարքը:
Սարքը կաշխատի ВЕ-7 շարժիչով, իսկ որպես վառելիք հեղուկ ջրածին և հեղուկ թթվածին կօգտագործի:
Սարքի վերին հատվածում հարթ տարածություն կա, որտեղ կտեղադրվի բեռը: Այն կբեռնաթափվի հատուկ կռունկի միջոցով:
Բեզոսը չի հստակեցրել՝ ստեղծման որ փուլում է սարքը, սակայն աջակցել է ԱՄՆ կառավարության՝ 2024թ.-ին Լուսնի վրա մարդկանց ուղարկելու ծրագրերին:
«Ինձ դուր է գալիս այս ծրագիրը, այն իրական է: Մենք կարող ենք օգնել դրա իրականացմանը, սակայն միայն այն բանի շնորհիվ, որ այս աշխատանքը սկսել ենք 3 տարի առաջ», - ասել է ձեռնարկատերը:













