Louis Vuitton-ը ներկառուցված ճկվող էկրաններով պայուսակներ է ցուցադրել (տեսանյութ)
Մեր օրերում առավել հաճախ են հանդիպում ճկվող էկրաններ, և օրեցօր ավելի շատ ընկերություններ են արտադրանքներ ստեղծում՝ գովազդելով այդ տեխնոլոգիան, գրում է engadget.com-ը:
Louis Vuitton նորաձևության տունը ներկայացրել է անսովոր պայուսակ, որը համալրված է մեծ չափերի ճկվող էկրանով: Դրանից բացի, ներկայացվել է մեկ այլ պայուսակ՝ ներկառուցված երկու փոքր էկրաններով:
Նորույթները ցուցադրվել են Նյու Յորքում LV Cruise 2020 ցուցադրության ժամանակ: Երկու պայուսակներն էլ «ցուցադրել» են քաղաքի տեսարանները կամ այլ պատկերներ:










