Հարավային Կորեայում մարդկանց և կենդանիների տեսքով ռազմական ռոբոտներ կստեղծվեն

14:20 • 12.05.19

Հարավային Կորեան պատրաստվում է մարդկանց, կենդանիների և միջատների տեսքով ռազմական ռոբոտներ ստեղծել, գրում է Yonhap գործակալությունը:

Հարավային Կորեայի՝ զենքի գնման գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ կենսաչափական տվյալներով օժտված ռոբոտներն ապագա ռազմական գործողություններում կփոխեն ուժերի բաշխումը, ինչպես նաև ակնկալվում է, որ այս տեսակի տեխնոլոգիաները դրական ազդեցություն կունենան և ակտիվորեն կներմուծվեն ռազմատեխնիկական արդյունաբերության մեջ:

Երկրի զենքի գնման գործակալության ներկայացուցիչը պարզաբանել է, որ ռազմական ռոբոտները կմասնակցեն որոնողափրկարարական և հետախուզական գործողություններին:

Ռոբոտների ստեղծման համար կօգտագործվի կենսաչափական տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պատճենել կենդանի օրգանիզմների եզակի և յուրօրինակ գործառույթներն ու գործընթացները: Ակնկալվում է, որ թռչուններին, օձերին և այլ կենդանիների նմանակող ռոբոտները հետագայում երկրի զինված ուժերի մաս կդառնան:

Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, Հարավային Կորեայում նման ռոբոտները կգործարկվեն արդեն 2024թ.-ից:

Հարավային Կորեայում մարդկանց և կենդանիների տեսքով ռազմական ռոբոտներ կստեղծվեն