Կրակ ու մոխիր. հրապարակվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի վերջին սերիայի թիզերը (տեսանյութ)
Ամերիկյան НBO հեռուստաալիքը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի 6-րդ՝ վերջին սերիայի թիզերը, որն ԱՄՆ-ում կցուցադրվի մայիսի 19-ի երեկոյան, գրում է dailymail.co.uk-ը:
Այն դիտելուց հետո պարզ է դառնում, որ ողջ է առնվազն 3 գլխավոր հերոս՝ Արյան, Դեյեներիսն ու Տիրիոնը, իսկ նրանց շուրջն ամեն ինչ կրակի ու մոխրի է մատնված:
«Գահերի խաղը» սերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա, որում գործողությունները տեղի են ունենում 2 հորինված մայրցամաքում, որտեղ մի քանի արիստոկրատ ընտանիքներ պայքարում են Վեստերոսի թագավորություններում իշխանություն հաստատելու համար: Վերջին՝ ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներում ծնողներն առավել հաճախ են սկսել իրենց երեխաներին անվանակոչել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի հերոսների պատվին:












