Ինչպես է ստեղծվել «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանը. հրապարակվել է «Գահերի խաղը. Վերջին դիտում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:54 • 14.05.19

Ամերիկյան HBO հեռուստաալիքը հրապարակել է «Գահերի խաղը. Վերջին դիտում» վավերագրական ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես է ստեղծվել սերիալի վերջին եթերաշրջանը: Տեսահոլովակը հրապարակվել է Game of Thrones-ի յութուբյան ալիքում:

Ֆիլմի ռեժիսորը Ջինի Ֆինլեյն է, իսկ պրոդյուսերները՝ Դևիդ Բենիոֆն ու Դենիել Բրեթ Ուայսը, որոնք ստեղծել են օրիգինալ սերիալը:

Ֆիլմում ցուցադրվում է՝ ինչպես են ստեղծել վերջին եթերաշրջանի ամենաէպիկական տեսարանները:

Վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա վերջին սերիայի թողարկումից մեկ շաբաթ անց՝ մայիսի 26-ին:

Օրերս ամերիկյան НBO հեռուստաալիքը ցուցադրել էր «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի 6-րդ՝ վերջին սերիայի թիզերը, որն ԱՄՆ-ում կցուցադրվի մայիսի 19-ի երեկոյան:
 
Այն դիտելուց հետո պարզ է դառնում, որ ողջ է առնվազն 3 գլխավոր հերոս՝ Արյան, Դեյեներիսն ու Տիրիոնը, իսկ նրանց շուրջն ամեն ինչ կրակի ու մոխրի է մատնված:

«Գահերի խաղը» սերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա, որում գործողությունները տեղի են ունենում 2 հորինված մայրցամաքում, որտեղ մի քանի արիստոկրատ ընտանիքներ պայքարում են Վեստերոսի թագավորություններում իշխանություն հաստատելու համար: Վերջին՝ ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 15-ին:

 

Ինչպես է ստեղծվել «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանը. հրապարակվել է «Գահերի խաղը. Վերջին դիտում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)