Երկրի վրա հզորագույն մագնիսական փոթորիկ է տեղի ունենում

19:17 • 14.05.19

Երկրի վրա սկսվել է վերջին մեկուկես տարում ամենահզոր մագնիսական փոթորիկը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովը:

Գիտնականը մասնավորեցրել է, որ դա պայմանավորված է Արևի ակտիվությամբ: Նա նշել է, որ առավել լուրջ մագնիսական փոթորիկներ էլ են գրանցվում:

«Այս փոթորիկը երրորդ մակարդակի է, ընդամենը 5 բալանոց, որոնք հազվադեպ են պատահում՝ 10-20 տարին մեկ անգամ: Սա ռեկորդային իրադարձություն չէ», - ասել է մասնագետը:

Ակտիվությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան և կտևի մինչև երեկո: Գիշերային ժամերին Երկրի մագնիսական դաշտը կկարգավորվի:

 

Երկրի վրա հզորագույն մագնիսական փոթորիկ է տեղի ունենում