Հնագետները հռոմեացի կայսեր պալատի տակ գաղտնի սենյակ են հայտնաբերել

18:43 • 15.05.19

Հնագետները, որոնք վերականգնման աշխատանքներ են իրականացրել Հռոմի Ներոն կայսեր պալատում, որը հայտնի է որպես Ոսկե տուն, որմնանկարներով և իրական կենդանիների ու առասպելական արարածների պատկերներով զարդարված գաղտնի սենյակ են հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, տարածքի մեծ մասը լցված է ցեխով, և մասնագետներն այն չեն մաքրում համալիրի կայունությունը կորցնելու վտանգի պատճառով: Սենյակն անվանվել է պատերին պատկերված սֆինքսի անունով:

Բացի այդ, պատերին կարմիր գույնով պատկերված են երաժշտական գործիքով կենտավրոսի, աստվածությունների, թռչունների և ջրային արարածների նկարներ:

Ոսկե տունը Հռոմում կառուցված պալատական համալիր է, որը սկսել են կառուցել մեր թվարկության 64 թվականին: Հիմնական կառույցը 300 սենյակ է ունեցել:  

 

 

Հնագետները հռոմեացի կայսեր պալատի տակ գաղտնի սենյակ են հայտնաբերել