Գերմանիայում գաղտնազերծվել է «օդային տաքսու» նորագույն էլեկտրական տարբերակը (տեսանյութ)
Գերմանական Lilium ստարտափը նորագույն «թռչող տաքսի» է ներկայացրել, որը օդ է բարձրանում և վայրէջք կատարում ուղղահայաց դիրքով:
Ինչպես փոխանցում է The Guardian-ը, ընկերությունից պնդում են, որ նորագույն օդային տրանսպորտն առօրյա շահագործման կարող է հանձնվել վեց տարվա ընթացքում:
Հինգտեղանի օդանավն աշխատում է էլեկտրական ուժային համակարգով և նախատեսված ՝ մինչև 300 կմ տարածություն անցնելու համար, որը այն կարող է անցնել մեկ ժամում՝ երթևեկելով առավելագույն արագությամբ:
Թեև օդային տաքսու փոքր տարբերակն արդեն փորձարկվել է 2017-ին, ընկերությունից հայտնել են, որ նորագույն տրանսպորտային միջոցի նախատիպն առաջին փորձնական թռիչքը կիրականացնի այս ամիս Մյունխենում:










