Չինական Huawei-ը կարող է հայտնվել ԱՄՆ «սև ցուցակում»

05:44 • 16.05.19

ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը մտադիր է Չինաստանի խոշորագույն հեռահաղորդակցության սարքավորումների արտադրող Huawei ընկերությանն ընդգրկել «սև ցուցակում»: Այդ մասին РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters- ը:

Գործակալության տվյալներով՝ «սև ցուցակում» կներառվեն Huawei-ի 70 ստորաբաժաները: Պատճառն «ԱՄՆ ազգային անվտանգությանը հակասող գործողություններն են»:

Նշվում է, որ ամերիկյան արտադրողները, որոնք սարքավորումներ են մատակարարում չինական ընկերությանը, ստիպված կլինեն հատուկ լիցենզիա ստանալ իշխանություններից`շարունակելու իրենց գործունեությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաներին սպառնում է օտարերկրյա լրտեսությունը և կոչ է արել հավասարակշռել ներդրումներն ազգային անվտանգության հետ: Նա «ազգային արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր է ստորագրել: Առևտրի նախարարությանը հանձնարարվել է սահմանափակել այն գործարքները, որոնք կարող են վտանգել Միացյալ Նահանգների և նրա քաղաքացիների անվտանգությանը:

Որոշման մեջ կոնկրետ երկրների անուններ չի նշվում, սակայն փորձագետները վստահ են, որ ձեռնարկված միջոցները հիմնականում ուղղված են Չինաստանի, մասնավորապես՝ Huawei-ի և ZTE-ի դեմ:

Չինական Huawei-ը կարող է հայտնվել ԱՄՆ «սև ցուցակում»