SpaceX-ը կրկին հետաձգել է 60 արբանյակով Falcon 9 հրթիռի արձակումը
Ամերիկյան SpaceX ընկերությունը «մոտ մեկ շաբաթով» հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը: Այս մասին ասվում է տիեզերական ընկերության թվիթերյան էջում, որտեղ նաև նշվում է, որ հրթիռակիրը պետք է տիեզերք արձակի 60 հատ Starlink արբանյակ:
SpaceX-ից հայտնել են, որ մասնագետները որոշել են թարմացնել արբանյակների ծրագրային ապահովումը, ինչպես նաև բոլոր համակարգերի «եռակի ստուգում» անցկացնել:
Ավելի վաղ միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ընկերությունը ուժեղ քամու պատճառով Falcon 9-ի արձակումը հետաձգել էր մեկ օրով:










