Google-ը Huawei-ի համար արգելափակել է Android-ը
Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար համարվող Huawei ընկերությունը զրկվել է ամերիկյան Google-ի Android օպերացիոն համակարգն օգտագործելու հնարավորությունից, ինչը լուրջ հարված է տեխնոլոգիական բրենդին:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Huawei նոր սմարթֆոններն այլևս մատչում չեն ունենա դեպի Gmail, Google Maps և Google Play store հավելվածները:
Արդեն օգտագործվող մոդելների օգտատերերը թեև կարողանում են օգտվել Google Play և մյուս հավելվածներից, սակայն ապագայում հնարավորություն չեն ունենա թարմացնել Android օպերացիոն համակարգն ու նոր տարբերակները ներբեռնել:
Google-ից մեկնաբանել են, որ իրենց քայլը պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական ընկերությունը «սև ցուցակում» ներառելու որոշմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Huawei-ն մեղադրել էր իր սարքերի միջոցով լրտեսելու համար:










