Instagram-ի շուրջ 50 մլն օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում՝ բաց հասանելիությամբ

18:37 • 21.05.19

Համացանցում բաց հասանելիությամբ հայտնվել է Instagram-ի միլիոնավոր օգտատերերի մասին անձնական տեղեկություններ պարունակող տվյալների բազան:

Ինչպես հայտնում է Tech Crunch-ը, խոսքը 49 մլն օգտատիրոջ կոնտակտային տվյալների մասին է: Համացանցում հայտնվել են նաև հայտնիների և ապրանքանիշերի հաշիվները:

Անձնական տվյալներից բաց հասանելիությամբ տվյալների բազայում, որը տեղադրվել է Amazon-ի տարբեր ծառայություններում, ընդգրկվել են հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստը, ինչպես նաև էջում գովազդի արժեքը:

 

Instagram-ի շուրջ 50 մլն օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում՝ բաց հասանելիությամբ