Հայազգի ֆիզիկոսն ընդգրկվել է Ռուսաստանի 30 ամենահեռանկարային երիտասարդների ցանկում

16:10 • 21.05.19

Forbes հեղինակավոր ամսագրի ռուսական տարբերակն առաջին անգամ հրապարակել է Ռուսաստանի 30 ամենահեռանկարային երիտասարդ մասնագետների վարկանշային աղյուսակը, որում ընդգրկվել են երիտասարդ ձեռներեցներ, մարզիկներ, արտիստներ և տարաբնույթ գործունեություն ծավալող անձինք:

Աղյուսակում է ընդգրկվել է նաև 27-ամյա ռուսաստանաբնակ Ելիզավետա Մելիք-Հայկազյանը, որը Մոսկվայի պետական համասլարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է:

Ամսագրի տվյալներով՝ գիտնականների միջազգային համագործակցության խմբում Մելիք-Հայկազյանն արևային մարտկոցի և լուսային դիոդների համար նոր մասեր է ստեղծում: 

Մինչդեռ աղյուսակի՝ 100 կետից բաղկացած երկար ցանկում, ընդհանուր առմամբ, 5 հայ է ընդգրկվել, ընդ որում՝ բոլորը 30-ից ցածր տարիք ունեն:


Հայազգի ֆիզիկոսն ընդգրկվել է Ռուսաստանի 30 ամենահեռանկարային երիտասարդների ցանկում