ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը երկար ժամանակ չի խլի. Լավրով

22:30 • 22.05.19

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման գործընթացն ավարտին հասցնելը չպետք է երկար ժամանակ խլի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ նախարարական խորհրդի նիստի ավարտին:

«Մենք ստեղծում ենք հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, մենք այժմ մեր պաշտպանության նախարարության միջոցով  համապատասխան աշխատանքներ ենք տանում երկկողմ ուղիներով: Այդ բանակցությունների արդյունքներն ավելի ուշ կամփոփվեն հավաքական ձևաչափով», - ասել է Լավրովը:

«Կարծում եմ, որ դա շատ ժամանակ չի խլի», - ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

 

ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումը երկար ժամանակ չի խլի. Լավրով