Amazon-ը նորագույն գաջեթ է մշակում, որը կարող է ճանաչել մարդկային հույզերը
Ամերիկյան Amazon ընկերությունը շարժական սարքավորում է մշակում, որը համալրված կլինի ձայնային օգնականով և ընդունակ կլինի ճանաչել մարդկային հույզերը: Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, նորարարության մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը, որի տիրապետության տակ են հայտնվել համապատասխան փաստաթղթեր:
Նշվում է, որ խոսքը «առողջության համար նախատեսված ձեռքի գաջեթի մասին է», որը կներկայանա ներկառուցված բարձրախոսով, որն ունակ է օգտատիրոջ ձայնով որոշել նրա հուզական վիճակը: Սարքավորումը կարող է խորհուրդ տալ նրան, թե ինչպես առավել արդյունավետ կերպով համագործակցել այլ մարդկանց հետ:
Գաջեթն աշխատելու է սմաթրֆոնի համար նախատեսված հատուկ հավելվածի օգնությամբ: Ներկա պահին սարքավորումը փորձարկման փուլում է գտնվում:
Նշվում է, որ Amazon-ը հրաժարվել է մեկնաբանություն անելուց այս տեղեկության առնչությամբ:










