Panasonic-ը դադարեցնում է համագործակցությունը Huawei-ի հետ
Panasonic ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը Huawei-ի հետ: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով Kyodo-ին:
Նման որոշումը բացատրվել է այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը Huawei-ն ընդգրկել էր «սև ցուցակում»՝ ընկերությանը զրկելով ամերիկյան արտադրողների տեխնոլոգիաները և մասերը գնելու հնարավորությունից, ինչպես նաև արգելելով առանց հատուկ արտոնագրի համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ: Panasonic-ը, իր հերթին, չինական ընկերությանն էր մատակարարում էլեկտրոնային սարքավորումներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Huawei-ը և նրա 70 ստորաբաժանումները ներառվել են ԱՄՆ Առևտրի նախարարության «սև ցուցակ»: Սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մինչև օգոստոսի 19-ն ամերիկյան կողմը թույլատրել է չինական ընկերությանը աշխատել երկրում: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ չինական Huawei ընկերության հետ աշխատանքը դադարեցրել են նաև Google-ը, Qualcomm-ը, Intel-ը, Broadcom-ը: Նրանց ցանկում կարող է հայտնվել նաև Microsoft-ը:










