Rolls-Royce-ը ներկայացրել է Wraith կուպեի հատուկ տարբերակը (լուսանկարներ)

19:08 • 24.05.19

Բրիտանական Rolls-Royce ապրանքանիշը ներկայացրել է Wraith կուպեի հատուկ տարբերակը՝ Eagle VIII մոդելը: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, 50 ավտոմեքենայից կազմված շարքը նվիրվում է առաջին անդրատլանտյան թռիչքին, որը 1919-ին իրականացրել են երկու անգլիացի օդաչուներ՝ Արթուր Բրաունը և Ջոն Օլքոքը:

Առաջին առանց ընդհատումների չվերթն Ատլանտյան օվկիանոսով տեղի է ունեցել Vickers Vimy զինվորական ռմբակոծիչով, որը համալրված է եղել 2 Rolls-Royce Eagle VIII շարժիչով՝ յուրաքանչյուրը 350 ձիաուժ հզորությամբ: Օդանավը կարողանում էր թռչել 185 կմ/ժամ արագությամբ:

Հենց այս սարքավորումների պատվին էլ Rolls-Royce-ն անվանել է ավտոմեքենաների շարքը՝ նվիրված 20-րդ դարի նշանակալից իրադարձություններից մեկի 100-ամյակին:

Rolls-Royce Wraith Eagle VIII մոդելի երկգույն երանգը՝ բաց և մուգ մոխրագույնի համադրությամբ, կոչված է հիշեցնելու գիշերային թռիչքի մասին:  




 

 

Rolls-Royce-ը ներկայացրել է Wraith կուպեի հատուկ տարբերակը (լուսանկարներ)