Չինաստանում ներկայացվել է 600 կմ/ժամ արագություն զարգացնող նորագույն գերաարագ գնացքի նախատիպը

23:21 • 24.05.19

Չինաստանում ներկայացվել է 600 կմ/ժամ արագությամբ երթևեկող գերարարգընթաց գնացքի նախատիպը: Ինչպես հայտնում է CNN-ը, նորագույն գերարագ գնացքի առաջին օրինակն արդեն հավաքվել է Չինաստանի արևելյան շրջանում գտնվող Ցինդաո քաղաքում:

Չինաստանի պետական երկաթգծային ընկերության կողմից մշակված գնացքը սերիական արտադրության կհանձնվի 2021 թվականին՝ հագեցած ծրագրով փորձարկումներ անցնելուց հետո:

Նախագծի մասնակիցները վստահ են, որ այն ամբողջովին կվերափոխի Չինաստանի ճանապարհորդական տրանսպորտը՝ լրացնելով արագընթաց գնացքների և օդային տրանսպորտի միջև եղած բացը:  

Նշվում է, որ Պեկինից Շանհայ ինքնաթիռով կարելի է հասնել 4.5 ժամում, արագընթաց գնացքով՝ 5.5 ժամում, մինչդեռ նորագույն գերարագ գնացքով այդ տարածությունը հնարավոր կլինի հաղթահարել 3.5 ժամում: