8200 դոլար. Caviar-ը ներկայացրել է Samsung Galaxy Fold ճկվող հեռախոսի՝ «Գահեր խաղ»-ի թեմատիկայով ստեղծված մոդելը (լուսանկարներ)

15:37 • 24.05.19

Ամերիկյան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» սերիալը, որն ութ տարվա ցուցադրությունից հետո ավարտվել է մայիսի 19-ին, համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից է: Այս կապակցությամբ Caviar ռուս-իտալական ընկերությունը, որը զբաղվում է հեռախոսների լյուքս դասի հարդարմամբ, ներկայացրել է հեռուստասերիալին նիրված սմարթֆոնի ինքնատիպ մոդել:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, Caviar-ի մասնագետները մոդելի համար որպես հիմք են օգտագործել Samsung ընկերության գերոճային Galaxy Fold  ճկվող հեռախոսը:

Նրանք գաջեթը զարդարել են ոսկուց պատրաստված թեմատիկ նախշերով՝ վիշապով, առյուծով և գայլով, ինչպես նաև Վեստերոսի քարտեզով:

Հայտնի է, որ հեռախոսն արտադրվելու է ընդամենը յոթ օրինակով: Դրանք արդեն հասանելի են նախնական պատվերի համար: Նմուշներից յուրաքանչյուրի գինը 8200 դոլար է: Դրանք վաճառքում կհայտնվեն այն ժամանակ, երբ Samsung Fold-ը ևս վաճառքի հանվի:

 

 

8200 դոլար. Caviar-ը ներկայացրել է Samsung Galaxy Fold ճկվող հեռախոսի՝ «Գահեր խաղ»-ի թեմատիկայով ստեղծված մոդելը (լուսանկարներ)