Ավելի քան 600 000 դոլար. Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել դոդո անհետացած թռչնի կմախքը

20:14 • 24.05.19

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Christie's աճուրդի տունը 622 000 դոլարով վաճառել է մավրիկյան դրոնտ կամ դոդո անհետացած թռչնի կմախքը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, կմախքը բաղկացած է թռչնի հայրենիքում՝ Հնդկական օվկիանոս Մավրիկոս կղզում գտնված բազմաթիվ մնացորդներից և հավաքվել է 19-րդ դարում: Մինչ աճուրդի տանը ներկայացվելը կենդանու կմախքն անհատական հավաքածուի մաս է կազմել:

Հայտնի է, որ դոդոների հավաքածուները տարածում են գտել 19-րդ դարի կեսերին, երբ թռչնի այդ տեսակը հայտնվել է հայտնի բնախույզ Չարլզ Դարվինի «Կենդանիների ծագումը» և գրող Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքերում:

Մավրիկիոս կղզու էնդեմիկ տեսակ համարվող դոդո թռչունը վերջին անգամ բնական միջավայրում հանդիպել է 1662 թվականին։