Էվերեստի գագաթից իջնելիս 2 լեռնագնաց է զոհվել

14:08 • 24.05.19

Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը նվաճելուց հետո լեռն ի վար իջնելիս երկու լեռնագնաց է զոհվել, գրում է Himalayan Times-ը՝ վկայակոչելով արշավի կազմակերպիչներին:

Զոհերն Ավստրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ են: Աղբյուրի տվյալներով՝ ավստրիացի լեռնագնաց Ինգ Լանդգրաֆը զոհվել է մայիսի 22-ին՝ գագաթից ճամբար վերադառնալիս: Նա լեռան գագաթը մագլցել է տիբեթական կողմից: Հնդիկ կին լեռնագնացի ինքնազգացողությունը ևս ցած իջնելիս Է վատացել: Փրկարարները նրան ճամբար են տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է:

Ընթացիկ տարվա գարնանը 8848 մ բարձրությամբ լեռան գագաթը նվաճելիս արդեն 16 լեռնագնաց է զոհվել:

Հայտնի է, որ մայիսի 22-ն Էվերեստի վրա լեռնագնացության առումով պատմության մեջ ամենածանրաբեռնված օրերից է եղել. լավ եղանակի շնորհիվ լեռան ստորոտին 200-300 լեռնագնաց գագաթը մագլցելու համար հերթ է կանգնել: