Huawei-ը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրային գործարքի մաս

04:36 • 24.05.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական Huawei ընկերությունը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրային գործարքի մաս, հաղորդում է Газета-ն:

«Եթե ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարք կնքվի, ես կարող եմ պատկերացնել, որ Huawei-ը որևէ ձևով կարող է դառնալ այդ գործարքի մաս»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Առևտրի նախարարությունն օրերս հեռահաղորդակցության ոլորտի հսկա Huawei ընկերությանը ներառել է «սև ցուցակում»՝ արգելափակելով սարքավորումների գնումն ամերիկյան արտադրողներից: Huawei-ն ընդգրկվել է նաև այն ընկերությունների ցանկում, որոնց արգելված են գործակցությունն ամերիկյան կորպորացիոնաերի հետ՝ առանց համապատասխան լիցենզիայի: Huawei-ի հետ համագործակցությունը դադարեցրել է նաև Google ընկերությունը:

Huawei-ը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրային գործարքի մաս