Հնդկաստանում հաջողությամբ կառավարվող ավիառումբ է փորձարկվել

20:48 • 24.05.19

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունն այսօր Սու-30ՄԿԻ ռազմական օդանավերի օգնությամբ կառավարվող ավիառումբի հաջող փորձարկում է իրականացրել, որը կարող է տարատեսակ մարտագլխիկներ կրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Ռաջաստանի հրաձգարան հաջողությամբ փորձարկվել է 500 կգ կշռող կառավարվող ավիառումբը: Այն հասել է ցանկալի հեռավորության և բարձր ճշտությամբ խոցել թիրախը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հնդկաստանի ՊՆ-ն մասնավորեցրել է, որ բոլոր թիրախները խոցվել են: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ «համակարգն ունակ է տարատեսակ մարտագլխիկներ կրել»:

 

 

Հնդկաստանում հաջողությամբ կառավարվող ավիառումբ է փորձարկվել