Տեսանյութ է հրապարակվել Լիոնում տեղի ունեցած պայթյունի վայրից

22:26 • 24.05.19

Համացանցում տեսանյութ է հրապարակվել ֆրանսիական Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի վայրից: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, շտապ օգնության հաշվարկները և փրկարարները:

Կատարվածին հետևում են նաև անցորդները: Շրջակա տարածքը շղթայապատվել է: Տեղի իշխանությունները կոչ են անում զերծ մնալ այդ շրջանում գտնվելուց:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է կենտրոնական փողոցներից մեկում: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 10 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 8-ամյա երեխա:

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը ականապատ փաթեթն է եղել, որը փողոցի այդ հատվածով անցնելիս գցել է անհայտ հեծանվորդը: Տղամարդուն որոնում է ոստիկանությունը: