Մակրոնն աջակցություն է հայտնել Լիոնի հարձակումից տուժածներին. նոր տեղեկություն է ստացվել պայթյունի մասին

21:25 • 24.05.19

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Լիոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին:

«Հարձակում է տեղի ունեցել Լիոնում, բոլորը դա գիտեն…  Ներկա պահին զոհեր չկան: Կան վիրավորներ: Իմ մտքերը տուժածների և նրանց ընտանիքների հետ են», - РИА Новости-ն մեջբերում է Մակրոնին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնական հետիոտն փողոցներից մեկում, ինչի հետևանքով 8 մարդ է տուժել, այդ թվում՝ 8-ամյա երեխա:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին,  ականապատ փաթեթը, որն էլ պայթել է, հացաբուլկեղենի խանութի մոտով հեծանիվով անցնելիս ճանապարհին է գցել անհայտ անձը: Նրա հեռանալուց երկու րոպե անց տեղի է ունեցել պայթյունը: Նշվում է, որ փաթեթում գամեր, պտուտակներ և հեղույսներ են եղել: