Աշխարհի հարյուրավոր երկրներում աշակերտներն այսօր մասնակցում են համաշխարհային բողոքի ակցիային՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների

23:12 • 24.05.19

Դպրոցի աշակերտները աշխարհի տարբեր երկրներում դասադուլ են իրականացրել՝ պահանջելով գործողություններ ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:

Ինչպես հայտնում է BBC News-ը, կազմակերպիչներն ակնկալում են, որ ավելի քան 1 մլն երիտասարդներ կմիանան ուրբաթօրյա բողոքի ցույցերին առնվազն 110 երկրում:

Ցույցի մասնակիցները քաղաքական գործիչներին և գործարարներին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռք առնել՝ դանդաղեցնելու համար գլոբալ տաքացումը:  

Դասադուլի և ցույցի մասնակիցները ոգեշնչվել են ուսանող Գրետա Թանբերգի օրինակից, որը դարձել է պայքարի կենտրոնական կերպարը 2018-ին Շվեդիայի խորհրդարանի առաջ բողոքի ցույց կազմակերպելուց ի վեր:

Վերջին համախմբված ցույցը տեղի է ունեցել մարտի 15-ին, որին մոտ 1.6 մլն աշակերտ է մասնակցել 125 երկրից: